Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով

02 Ապրիլ, 2020 16:10
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման  նոր և ճկուն հնարավորություննեով

Ամերիաբանկը  30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի  ֆինանսավորմանը: 

Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները:

Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին