Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետի առաջարկով, մարտ ամսվա պարգևավճարները՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ ձեռք բերելու նպատակին

01 Ապրիլ, 2020 22:45
Շիրակի մարզպետի առաջարկով, մարտ ամսվա պարգևավճարները՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ ձեռք բերելու նպատակին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։

Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլ ամսվա սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումրաները համալրելու նպատակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին