Կարևոր իրադարձություններ

Վստահաբար՝ առաջիկայում այլ հաստատություններ էլ կավելանան այս մեկին և սա այն դեպքն է, երբ դրվատանքի է արժանի գործադիրի ջանքը․ Արման Բաբաջանյան

01 Ապրիլ, 2020 21:26
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Վստահաբար՝ առաջիկայում այլ հաստատություններ էլ կավելանան այս մեկին և սա այն դեպքն է, երբ դրվատանքի է արժանի գործադիրի ջանքը․ Արման Բաբաջանյան

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որ Մարզահամերգային համալիրը դիտարկվում է որպես արտակարգ դրության ժամանակ մեկուսացման վայր, իմացել եմ անցյալ շաբաթվա սկզբին: Չափազանց հարմար քաղաքից կտրված շենք է:

Վստահաբար՝ առաջիկայում այլ հաստատություններ էլ կավելանան այս մեկին և սա այն դեպքն է, երբ դրվատանքի է արժանի գործադիրի ջանքը, որ այդպիսի մասշտաբային պրոակտիվ և կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում:

Երանի Համալիրը դատարկ մնա... բայց մի պահ մտածեք, թե որքան կմեղադրենք իշխանությանը, եթե համաճարակի հնարավոր սրացման հետ այդ մասշտաբի մեկուսարան չունենանք ձեռնարկած և պատրաստ»:

 

Լրահոս

Դիտել ավելին