Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

31 Մարտ, 2020 18:05
Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

«Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին»։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ն, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած  մամումլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց տեղաշարժը պետք է չեղարկել, եթե դա կենսական անհրաժեշտություն չէ: Այս վարույթները շարունակվելու են ոստիկանության կողմից, իսկ վերահսկողությունը նույնպես ավելացվելու է, ինչը նշանակում է, որ վարույթների քանակը կարող է աճել»,- հավելեց պարետը։

«Այս փուլում տեղորոշման աշխատանքներին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի բոլոր հնարավոր սահմանափակումները: Իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոններ տարբեր տնտեսվարողների, որոնք պետք է աշխատեն, ավելացնելու ենք վերահսկողությունը եւ կիրառելու ենք տույժեր ու տուգանքներ»,- ընդգծեց պարետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին