Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը թողած՝ Գևորգ Պետրոսյանի դեմ «պատերազմ» հայտարարեցին. Սուրեն Սուրենյանց

28 Մարտ, 2020 12:58
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Կորոնավիրուսը թողած՝ Գևորգ Պետրոսյանի դեմ «պատերազմ» հայտարարեցին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հանրապետականի "տնազ"

Երեկ կեսգիշերից իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսը թողած՝ Պետրոսյան Գևորգի դեմ «պատերազմ» հայտարարեցին։
Գևորգին պաշտպանելու խնդիր չունեմ, մանավանդ, նրա արտահայատությունը քաղաքական առումով այնքան էլ կոռեկտ չեմ համարում։
Բայց ուրիշ բան է ինձ ապշեցնում։ Ոնց կարող է հեղափոխությամբ իշխանության եկած թիմն էսքան շուտ Հանրապետականի «տնազ» դառնալ՝ նույն տեքստերով գրած ստատուսներով։ Խի եք էսքան պրիմիտիվ, տղերք, որ գնացիք նմանվեցիք ՀՀԿ-ի «կոմսոմոլներին», որոնք՝ 2015-ի փետրվարին Սերժի համար «դոշ» տալով, «զոհվում» էին հայտնի «պատերազմներում»։ Էլի ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի ասում եմ՝ նոր բան մտածեք, որ ՀՀԿ-ի ջահելների պես «երիտյոնջա» չդառնաք։
Թե բա՝ «կարանտյա»։ Տո, այ փայլուն հայերնի տիտաններ, կարանտին կամ կարանտյա բառերը զգույշ օգտագործեք, որովհետև արտակարգ դրությունը, որ անցնի՝ իսկապես պարզել է պետք, թե ում թեթեև ձեռքով մարտի սկզբին օդանավակայանում կարանտին չմտցվեց՝ կորոնավիրուսի համար Հայաստան ելքի «ազատ ռեժիմ» արտոնելու հետևանքով։ Դուք ավելի լավ է՝ պարզեք, թե վերջն ի՞նչ կենդանի է կորոնավիրուսը(վերջին տվյալներով՝ շուն էր)։
Թե բա՝ կարանտինը պրծնենք «քաղաքական ախտահարում» ենք անելու։ Ճիշտ եք ասում ու ձեզանից էլ էդ ախտահարումը պետք է սկսվի, որովհետև բոլորդ նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին