Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում

27 Մարտ, 2020 17:46
Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում
Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը:
 
Թուրքիայի հայ համայնքը համաճարակի այս իրավիճակում ջանում է մնալ կանգուն: Եվ այդ լավատեսության պատուհանը «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցն է: Այն Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցների շարքից միակն է, որ ծառայություն է մատուցում` որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հիվանդանոց:
 
Բուժհաստատությունը շարունակում է օգնություն ցույց տալ անխտիր բոլոր դիմողներին:
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 3500-ը:
 

Լրահոս

Դիտել ավելին