Կարևոր իրադարձություններ

Վանաձորի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 81-ամյա քաղաքացու դի

26 Մարտ, 2020 23:38
Վանաձորի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 81-ամյա քաղաքացու դի

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով։ Փրկարարները հայտնաբերել են Անդրիկ Ս.-ի (ծնված 1939 թ.) դին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին