Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից․ ՊՆ խոսնակ

25 Մարտ, 2020 20:35
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից

Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին