Կարևոր իրադարձություններ

Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային. Վարչապետի խոսնակ

25 Մարտ, 2020 14:39
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային. Վարչապետի խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։ Ցանկանում ենք վերահաստատել, որ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին