Կարևոր իրադարձություններ

Չինաստանում հանթավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

25 Մարտ, 2020 09:32
Չինաստանում հանթավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Չինաստանի Յունան նահանգում մեկ մարդ է մահացել կենդանական ծագում ունեցող հանթավիրուսից: Այս մասին հայտնել է Global Times-ը իր թվիթերյան էջում:

Բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում, որը ուղևորվում էր Շանդուն։ Բժիշկները ստուգել են նույն ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին։ Առայժմ  այլ վարակվածների մասին տեղեկություններ չկան։

Բժիշկները կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ հանթավիրուսը չի կարող դառնալ «կորոնավիրուս 2»: Այն փոխանցվում է կրծողներից, պահպանվում է մեզի մեջ եւ փոխանցվում օդում։ Սակայն մինչ այժմ դեռեւս դեպքեր հայտնի չեն եղել, որ վիրուսը փոխանցվի մարդուց մարդուն։ 

Հանթավիրուսի ախտանշանները նման են բազմաթիվ շնչառական հիվանդությունների ախտանշաններին՝ գլխացավ, թուլություն, հազ, մարսողական խնդիրներ, փսխում: Հանթավիրուսի դեմ որևէ բուժում կամ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Օրթոհանթավիրուսը կամ հանթավիրուսը տարածվում է հիմնականում կրծողների միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին