Կարևոր իրադարձություններ

Արդեն 12 երկիր դիմել է ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով

24 Մարտ, 2020 16:00
Արդեն 12 երկիր դիմել է ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով

Արդեն 12 երկիր դիմել է ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերրը հետաձգելու կոչով: Այս մասին իր պաշտոնական կայքէջում հայտնել է Բրազիլիայի ազգային օլիմպիական կոմիտեն:

Տարածած հայտարարության մեջ Բրազիլիայի ԱՕԿ-ը նշել է, որ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով անհնարին է դառնում տարբեր երկրների մարզիկների համար հավասար պայմանների ապահովումը մարզումների, հետևաբար նաև օլիմպիական խաղերի շրջանում:

Բրազիլիայի ԱՕԿ-ի նախագահը հիշեցրել է, որ նախկինում ևս աշխարհը կանգնել է նման խնդրի առջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով հանդես էին եկել նաև Կանադայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Սլովենիայի, Ավստրալիայի, Խորվաթիայի, Նոր Զելանդիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին