Կարևոր իրադարձություններ

Մի շարք հայազգի ՌԴ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հայսատանում Վրաստանի դեսպանատան դիմաց․ մանրամասներ (տեսանյութ)․ «Ա1+»

22 Մարտ, 2020 19:20
Մի շարք հայազգի ՌԴ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հայսատանում Վրաստանի դեսպանատան դիմաց․ մանրամասներ (տեսանյութ)․ «Ա1+»

Մի խումբ ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայսատանում Վրաստանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկանում ենք «Ա1+»-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացիները մեքենայով չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը՝ հայտարարված արտակարգ դրության պատճառով:

Քաղաքացիներից մեկը՝ հայտնել է, որ ավելի քան 300 մարդ, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրեց տուն, քանի որ Վրաստանը  արգելք է դրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնելու վրա:

Նա  տեղեկացրեց, որ դիմել են նաև Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից պատասսխանել են, որ Վրաստանը փակել է իր տարածքով մուտքը Ռուսաստան, մինչ այս պահը որևէ բան չեն կարողացել անել:

Քաղաքացիները Հայաստան էին եկել տարբեր նպատակներով եւ վերադառնալ չեն կարոողանում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը խնդրի առնչությամբ «Ա1+»-ի հետ զրույցի ընթացուքմ ասել է, որ իրենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ուստի, որպեսզի իրենց թույլ տրվի գնա Ռուսաստան Վրաստանի տարածքով, պետք է լինի ռուս-վրացական պայմանավորվածություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Erkir.am-ի

 

 

Լրահոս

Դիտել ավելին