Կարևոր իրադարձություններ

Էջմիածին քաղաքի բնակարաներից մեկում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի․ հարուցվել է քրեական գործ

22 Մարտ, 2020 18:45
Էջմիածին քաղաքի բնակարաներից մեկում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի․ հարուցվել է քրեական գործ

Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 11:00-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոնյանը, ում որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին