Կարևոր իրադարձություններ

Իրազեկում․ Սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների շուկաները, կրպակները, վերնիսաժները և տոնավաճառները կգործեն

21 Մարտ, 2020 23:35
Հեղինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Իրազեկում․ Սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների շուկաները, կրպակները, վերնիսաժները և տոնավաճառները կգործեն

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մինչև արտակարգ դրության ավարտը արգելվում են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ.

Առևտրի կենտրոններ (mall-եր): Այս որոշումը չի տարածվում առևտրի կենտրոնում գործող սուպերմարկետների վրա: Կշարունակեն գործել նաև սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների շուկաները, կրպակները, վերնիսաժները և տոնավաճառները

Բարեր, փաբեր, գիշերային և հեստապարային ակումբներ ու պարահրապարակներ: Սակայն կշարունակեն բաց մնալ հանրային սննդի կետերը

Կինոթատրոններ, կինոակումներ, բացօթյա կամ այլ կառույցներում ֆիլմերի ցուցադրում

Խաղատներ, բուքմեյքերական կետեր: Խաղագումարով, դրամական շահումով խաղային ավտոմատների, տեսախաղային տերմինալների շահագործման, վիճակախաղերի կազմակերպման վայրեր

 

 

Լրահոս

Դիտել ավելին