Կարևոր իրադարձություններ

Չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է, ինքնամաքրման համար թիրախավորել բուժաշխատողներին․ Գասպարյանը՝ էջմիածնեցի կորոնավիրուսով հիվանդ տիկնոջ հացազրույցի մասին

19 Մարտ, 2020 23:40
Չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է, ինքնամաքրման համար թիրախավորել բուժաշխատողներին․ Գասպարյանը՝ էջմիածնեցի կորոնավիրուսով հիվանդ տիկնոջ հացազրույցի մասին

Քիչ առաջ Հանրայինի եթերում ավարտվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարցազրույցը։  Հացազրույցի ընթացքում քննարկում են Էջմիածին քաղաքի համաճարակային իրավիճակը։ 

Գասպարյանն անդրադարձավ էջմիածնեցի կորոնավիրուսով հիվանդ տիկնոջ աղմկահարույց հացազրույցին, որտեղ նա բողոքել էր, որ բուժանձնակազմն իրեն պատշաճ ուշադրություն չի դարձրել:

«Թեման նուրբ է, չէի ցանկանա դրան շատ անդրադառնալ և իմ մեկնաբանություններն անել: Պարզապես, ես պետք է նշեմ, որ չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է, երբ մենք մեծարում ենք մեր բուժաշխատողներին, մեր երախտիքի խոսքն ենք հայտնում և ամեն առիթով նրանց շնորհակալություն ենք հայտնում, ճիշտ չէ այս պահին, այսպես ասած, ինքնամաքրման համար թիրախավորել բուժաշխատողներին: Ամեն դեպքում երկրի վարչապետի մակարդակով ներկայացվել է այլ ինֆորմացիա և կարծում եմ, մենք մեր քաղաքացիներին չենք տվել առիթ կասկածելու պետական մարմինների հայտարարություններին: Այսինքն, եթե հայտարարվում է մեկ բան և մոտ տասն օր անց հայտարարվում է բոլորովին այլ բան, կարծում եմ, որ այստեղ մենք իրականությունը խեղաթյուրելու հետ կապված խնդիր ունենք»,- նշեց Գասպարյանը:

«Ամեն դեպքում ճիշտ չեմ համարում այդ կնոջը վիրավորելը: Միշտ կարելի է քննադատել՝ առանց վիրավորելու: Մենք պետք է գնանք համերաշխության»,- հավելեց  քաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին