Կարևոր իրադարձություններ

Brent նավթի գինն իջել է 29 դոլարից

18 Մարտ, 2020 10:11
Brent նավթի գինն իջել է 29 դոլարից

Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի 1 բարելի գինը նվազել է մինչև 28․85 դոլար։ Նման բան տեղի է ունենում 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։

Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4․16 տոկոսով, իսկ ամերիկյան WTI թեթև նավթի գինը նվազել է 3․1 տոկոսով՝ հասնելով 28․1 դոլարի։

Նշվում է, որ նման գնանկման պատճառն այն է, որ մարտի 6-ին «ՕՊԵԿ+»-ի մասնակից երկրները չեն կարողացել համաձայնեցնել նավթաարդյունահանումը կրճատելու գործարքը։

 

Լրահոս

Դիտել ավելին