Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507,5

  • EUR

    544,5
    558,5

  • RUB

    6,27
    6,67

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրություն՝ երկրորդ անգամ. Այժմ թերթերի տպագրությանը վտանգ չի սպառնում՝ ի տարբերություն 2008 թվականի. «Ժողովուրդ»

17 Մարտ, 2020 09:39
Արտակարգ դրություն՝ երկրորդ անգամ. Այժմ թերթերի տպագրությանը վտանգ չի սպառնում՝ ի տարբերություն 2008 թվականի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ կառավարության որոշմամբ ու Ազգային ժողովի հաստատմամբ հայտարարվեց արտակարգ դրություն, որը կտևի մինչև ապրիլի 14-ը ժամը 9:00-ն: Որոշման նախագծում մեկնաբանվում էր, թե նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը: Եվ այս օրերին, արտակարգ դրությամբ պայմանավորված, մի շարք սահմանափակումներ են լինելու՝ կապված Հայաստան մուտքի ու ելքի, լրատվամիջոցների աշխատանքի, հավաքույթների և այլ հանգամանքների հետ: Օրինակ` հավաքույթները պետք է փոքրաթիվ լինեն և չգերազանցեն 20 անձը: Եվ արտակարգ դրությամբ պայմանավորված` հետաձգվեց նաև ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո՝ 50 օրվա ընթացքում` ՀՀ նախագահի որոշմամբ:

Նկատենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արտակարգ դրություն է հայտարարվում: Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր դեռ 1990 թվականի օգոստոսի 29-ին` ՀԽՍԳ Գերագույն խորհրդի որոշմամբ: Որոշման պատճառը Հայոց ազգային բանակ ռազմական կազմակերպության հակաօրինական գործողություններն էին, ինչը բերել էր հանրապետությունում իրադրության սրման:

Իսկ արդեն նորանկախ Հայաստանում առաջին անգամ 20-օրյա արտակարգ դրություն հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Այդ ժամանակ ևս այն ենթադրում էր հանրահավաքների, ցույցերի և երթերի անցկացման արգելք, իսկ լրատվամիջոցները կարող էին հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն: Նույնը նաև այժմ է, հատկապես` լրատվամիջոցների աշխատանքի մասով, բայց մի էական տարբերություն կա. 2008-ին իշխանության կարծիքից տարբերվող նյութեր հրապարակող, այսպես ասած, ընդդիմադիր թերթերը չէին հրատարակվում տպարաններում՝ անկախ բովանդակությունից, որը երբեմն հագեցած էր միայն պաշտոնական տեղեկություններով: ԱԱԾ ներկայացուցիչը տպարանում պարզապես արգելում էր այդ թերթերի տպագրությունը:

Այժմ իրավիճակ է փոխվել. թեև արտակարգ դրություն է, սահամանափակումներ կան, սակայն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող լրատվամիջոցներին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր լույս է տեսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին