Կարևոր իրադարձություններ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցներն անվճար հիվանդանոցներ կդարձնի,

15 Մարտ, 2020 11:00
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցներն անվճար հիվանդանոցներ կդարձնի,

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցներն անվճար հիվանդանոցներ կդարձնի, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացին կվճարի բժիշկների և աշխատակիցների աշխատավարձերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն որոշել է չվերադառնալ Թուրին՝ թիմակից Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո:

 
 

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն արգելել է մինչև ապրիլի 3-ը ցանկացած մարզական միջոցառման անցկացումը երկրի տարածումը՝ ներառյալ Ա Սերիայի հանդիպումները:

 

COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում անցած տարվա վերջերին: Վերջին տվյալների համաձայն, այս վիրուսից արդեն մոտ 6 հազար մարդ է մահացել: Ընդ որում, ապաքինվածների թիվն ավելի շատ է՝ 74 հազար: Այս պահին Պորտուգալիայում կորոնավիրուսի 169 դեպք է գրանցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին