Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին Թումոյի աշխատակից չէ․ նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ․ «Թումո»-ի պարզաբանումը

12 Մարտ, 2020 22:30
Կորոնավիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին Թումոյի աշխատակից չէ․ նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ․ «Թումո»-ի պարզաբանումը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին. 

Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:

Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:

Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում:

Ինչպես տեղյակ եք, ավելի վաղ մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին