Կորոնավիրուսի տարածման պատճառով ամառային 32-րդ օլիմպիական խաղերը կարող է հետաձգվեն 1-2 տարով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Նման հայտարարություն է արել խաղերի կազմկոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշին: Ասել է, որ Տոկիո 2020-ը չեղարկելը կամ առանց հանդիսատեսի անցկացնելը ֆինանսական մեծ կորուստների կհանգեցնի, հետեւաբար, եթե հնարավոր չլինի անցացնել նախապես ընտրված օրերին, ավելի նպատակահարմար է հետաձգել:
Նշվում է, որ ժամկետների փոփոխման հարցը դեռ չի քննարկվել: Դա արվելու է մարտի վերջին կայանալիք ժողովի ժամանակ: Եթե հետաձգելու որոշում կայացվի, ապա կազմկոմիտեի առաջ խնդիր է առաջանալու այնպիսի ժամկետներ ընտրել, որպեսզի խաղերը չհամընկնեն մարզական խոշոր առաջնությունների հետ:
Օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 24-ից օգոստոսի 9: