Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    521,5
    526,5

  • EUR

    619
    631

  • RUB

    6,96
    7,18

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 26-ամյա կնոջը էլեկտրական հոսանքի լարով փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին

10 Մարտ, 2020 13:47
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 26-ամյա կնոջը էլեկտրական հոսանքի լարով փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին

Մարտի 9-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել ամուսնու 17-ամյա որդին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին:

Նա ձերբակալվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Դիտել ավելին