Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին իրար են բախվել են «Opel» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ․ 54-ամյա և 12-ամյա ուղևորները հոսպիտալացվել են

08 Մարտ, 2020 23:17
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին իրար են բախվել են «Opel» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ․ 54-ամյա և 12-ամյա ուղևորները հոսպիտալացվել են

Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Արայիկ Գ., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռաֆիկ Ա.-ն (ծնված 1966 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամ Գ.-ն (ծնված 2008 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին