Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում կողաշրջվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին սպասարկող Mitsubishi Pajero-ն. ոստիկանները փնտրում են վարորդին

07 Մարտ, 2020 23:52
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում կողաշրջվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին սպասարկող Mitsubishi Pajero-ն. ոստիկանները փնտրում են վարորդին

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի 005 LL 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին