Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կոչ է անում գրանցվել «Քայլ դեպի տուն» ծրագրի համար

07 Մարտ, 2020 19:52
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կոչ է անում գրանցվել «Քայլ դեպի տուն» ծրագրի համար

Հունիսի 22-ից օգոստոսի 16-ը մեր գրասենյակը սփյուռքի 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 4 փուլով իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը ներառում է 14-օրյա ճամբարային առօրյա՝ հայոց լեզվի արագացված ուսուցման, ազգային երգ ու պարի դասընթացներ, ինչպես նաև ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ և այլն:

Սփյւոռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Հայաստան ժամանման և մեկնման, ինչպես նաև երկշաբաթյա տուրիստական ապահովագրության ծախսերը հոգում է մասնակիցը, իսկ ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը՝ ՀՀ կառավարությունը:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիություն չունեցող, բայց տվյալ երկրում կացության իրավունք ունեցողների) սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը մինչ մայիսի 3-ը հետևյալ հղմամբ:

Կոչ է արվում ինչև ծրագրին մասնակցության պաշտոնական ծանուցման ստացումը զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից:

 

Լրահոս

Դիտել ավելին