Կարևոր իրադարձություններ

Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար. դրական է եղել մեկը. նախարար

07 Մարտ, 2020 19:14
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար. դրական է եղել մեկը. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։

Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։

Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:

 

Լրահոս

Դիտել ավելին