Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի դիվերսանտներն օգտագործել են գերմանական ականորսիչ․ Razm.info

06 Մարտ, 2020 16:15
Ադրբեջանցի դիվերսանտներն օգտագործել են գերմանական ականորսիչ․ Razm.info

Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած դիվերսիայի փորձի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները օգտագործել են գերմանական արտադրության ականորսիչ սարք։ Razm.info մասնագիտացած կայքը պարզել է, որ այդ սարքը գերմանական Vallon ընկերության VMH3CS ականորսիչն է։

Կայքի մասնագետները նաև պարզել են, որ նման ականորսիչ նկատվել է Ադրբեջանում հումանիտար ականազերծումով զբաղվող ANAMA գործակալությունը։ Բանակի և սահմանապահ ծառայության մոտ նման սարքերի առկայության մասին տեղեկություններ չեն եղել։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը հումանիտար առաքելության անվան տակ Գերմանիայից գնել է սարքավորումներ, որոնք, փաստացի, որպես զենք են օգտագործվում Հայաստանի սահմանի ուղղությամբ դիվերսիա իրականացնելու փորձի ժամանակ։

Ստորև՝ ՀՀ ՊՆ հրապարակած լուսանկարը, որում ադրբեջանցիների թողած սարքն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին