Կարևոր իրադարձություններ

Լեհաստանը արգելեց կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող դեղերի արտահանումը

06 Մարտ, 2020 12:45
Լեհաստանը արգելեց կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող դեղերի արտահանումը

Լեհաստանը արգելել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող դեղամիջոցների արտահանումը, ասել է հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Մենք արգելք ենք դրել լեհական դեղամիջոցների արտահանման վրա, որոնք կարող են օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Նա պարզաբանեց, որ խոսքը գնում է, մասնավորապես, ցավազրկողների, հակաբորբոքային դեղերի, ինչպես նաև բժշկական դիմակների, ասեղների, ջերմաչափերի և պաշտպանիչ հագուստի մասին:

Ինչպես շեշտեց փոխնախարարը՝ նրանք օգտվեցին այն օրենքներից, որոնք «արդեն գոյություն ունեին Լեհաստանի օրենսդրության մեջ»:
Նա շեշտեց, որ խոսքը անձնական օգտագործման համար դեղերի ծավալի մասին չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին