Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում ու մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մի շարք բնակարանային գողություններ կատարծ անձինք հայտնաբերվել են․ հարուցվել է քրեական գործ

05 Մարտ, 2020 00:29
Կոտայքի մարզում ու մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մի շարք բնակարանային գողություններ կատարծ անձինք հայտնաբերվել են․ հարուցվել է քրեական գործ

Մարտի 2-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ ծառայողների և բաժնի վետերանների հետ համատեղ, Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնցից մեկը` Երևանի, երկուսը Զովունի և Նոր Խարբերդ գյուղերի բնակիչներ էին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հոկտեմբեր և այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Կոտայքի մարզում ու մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ:

Գողությունների փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին