Կարևոր իրադարձություններ

«Շատ եմ ափսոսում, որ չհրապարակեցի донос-ները»․ ՀՌԱՀ նախագահ

03 Մարտ, 2020 19:28
Հեղինակ՝ Տիգրան Հակոբյան
«Շատ եմ ափսոսում, որ չհրապարակեցի донос-ները»․ ՀՌԱՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան  Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շատ եմ ափսոսում, որ 1992 թ. չհրապարակեցի 1988-89 թթ. Արամ Գասպարի Սարգսյանի ձեռքով գրած եւ ԽՍՀՄ Կենտկոմ ուղարկած донос-ները ղարաբաղյան շարժման դեմ: Շատ եմ ափսոսում, որ այդ донос-ների ամբողջ փաթեթը փոխանցեցի այլ անձի, որը տարական էթիկական նորմերից ելնելով եւ խղճալով Demkusi Սարգսյանին մի խորը անկյունում պահեց այդ փաթեթը, իսկ հետո հրաժարվեց ինձ վերադարձնել: Շատ եմ ափսոսում: Մեր կեղծ մարդասիրությունը թույլ տվեց այդ անձին տասնամյակներ շարունակ պղտորել քաղաքական դաշտը, կուսացություն հիմնել, նախագահի խորհրդական դարնալ: Բայց պետք էր ոչնչանար որպես քաղաքական գործիչ:

Անվազն 4 մարդ կա իմ շրջապատում, որոնք կարդացել էին այդ գարշելի ձեռագրերը՛ Մոսկվայի Կենտկոմում այն ժամանակ աշխատող հայ չինովնիկը, որը համաձայնվել էր տրամադրել ինձ այդ донос-ների պատճեները, Հայաստանի թերթերից մեկում աշխատող լրագրողը, որը Մոսկվայից բերել էր ինձ այդ փաթեթը, եւ խմբագիրներից մեկը, որը նպատակահարմար չեր գտել տպագրել այդ ամենը:
Թե բա Գետաշեն են ծախել.... Ամբողջ հայ ժողովուրդն էիր ծախում...»

 

Լրահոս

Դիտել ավելին