Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապի մոտ ստուգել են կորոնավիրուսի առկայությունը

03 Մարտ, 2020 13:00
Հռոմի պապի մոտ ստուգել են կորոնավիրուսի առկայությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ստուգել են՝ պարզելու, թե արդյո՞ք վերջինս կորոնավիրուսով հիվանդ չէ. թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այդ մասին հայտնում է իտալական Il Messaggero թերթը:

83-ամյա պապը մեկ շաբաթ է, ինչ հիվանդ է: Կիրակի օրը հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա ուժեղ հազ է ունեցել:

Թերթի տեղեկություններով, երբ օրերս Բարի կատարած այցից և մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ջերմություն և կոկորդի ցավ էր ունեցել, բժիշկները նրան հետազոտել էին՝ պարզելու կորոնավիրուս առկա՞  է, թե՞ ոչ: Քանի որ թեստը չի հաստատել SARS-CoV-2- ի առկայությունը, Հռոմի պապը կարող է շարունակել առավոտյան պատարագների անցկացումը և Սբ. Մարթայի տանը, որտեղ նա բնակվում է, հյուրերի ընդունումը:

Վատիկանը պաշտոնապես չի հայտարարել պապի հետազոտության մասին: Հիվանդության հենց սկզբից նշվում էր, որ պապը մրսածություն ունի, և այլ ախտորոշումներ անելու պատճառ չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին