Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացել է իրանցի պաշտոնյաներից մեկը

02 Մարտ, 2020 14:15
Կորոնավիրուսից մահացել է իրանցի պաշտոնյաներից մեկը

Իրանցի պաշտոնյա, երկրի բարձրագույն ղեկավարի խորհրդատվական մարմնի անդամ Մոհամմադ Միրմոհամմադին մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

72-ամյա Միրմոհամմադիի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել 1 շաբաթ առաջ: Նա հոսպիտալացվել էր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Իրանցի պաշտոնյաներից կորոնավիրուս է հայտնաբերվել նաև երկրի փոխնախագահի, առողջապահության նախարարի և 5 պատգամավորի մոտ: Ըստ ԶԼՄ-ների՝ պատգամավորներից մեկը մահացել է:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսը 54 մարդու կյանք է խլել, իսկ վարակակիրների թիվը կազմել է 978:

 

Լրահոս

Դիտել ավելին