Կարևոր իրադարձություններ

Նախարարը դիմել է աշակերտներին եւ ուսանողներին

02 Մարտ, 2020 13:18
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Նախարարը դիմել է աշակերտներին եւ ուսանողներին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում դիմել է աշակերտներին եւ ուսանողներին։

«Շատ սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության:

Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:

Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:

Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տանեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին։

Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:

Դե ինչ, ի գործ»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին