Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետ կապված առկա է միջազգային շահարկում. Արսեն Թորոսյան

01 Մարտ, 2020 14:22
Կորոնավիրուսի հետ կապված առկա է միջազգային շահարկում. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված առկա է միջազգային շահարկում:

 

«Կա տեղեկատվական պայքարի էպիդեմիա, երբ տարբեր երկրներ կորոնավիրուսը տեղեկատվական պայքարի գործիք են դարձրել իրենց քաղաքական հակառակորդ երկրների նկատմամբ: Անուններ չեմ ուզում տալ: Նաև երկրի ներսում մի ուժը պայքարում է մեկ այլ ուժի դեմ՝ դա գործիք դարձնելով»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նույնը տեղի է ունենում Հայաստանում:

«Բայց մատուցելով օբյեկտիվ ինֆորմացիա և թափանցիկ լինելով բոլորի առջև՝ կհաղթահարենք այդ տեղեկատվական էպիդեմիան մեր երկրի ներսում»,-վստահեցրեց նա:

Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը, թե կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ, ասաց, որ դա հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես որ ժանտախտը, դեղին տենդը, էբոլան, և ընդամենը համարվում է նոր ռեսպիրատոր վիրուս, որը ինչ -որ առումով տարբեր է մեր իմացած վիրուսներից, սակայն նաև նման է իր փոխանցման ճանապարհներով, սիմպտոմններով և այլն:

«Մենք առաջանցիկ տեմպերով դեղեր ենք գնում, սակայն այս պահին դրանց օգտագործման անհրաժեշտություն չկա»,-ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին