Կարևոր իրադարձություններ

Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի. «Ժողովուրդ»

28 Փետրվար, 2020 10:00
Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ վաղեմության ժամկետի հիմքով՝ կկարճվի նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նախկին քաղաքապետին և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը. այնտեղ հիմա գործում է Redisson Blue հյուրանոցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին