Կարևոր իրադարձություններ

«Վանի նահանգում` գաղտնիության պայմաններում, գործում է կարանտին, և ըստ ամենայնի, կան կորոնավիրուսով վարակվածներ»․ Կարեն Հովհաննիսյան

27 Փետրվար, 2020 22:20
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Վանի նահանգում` գաղտնիության պայմաններում, գործում է կարանտին, և ըստ ամենայնի, կան կորոնավիրուսով վարակվածներ»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Չնայած Թուրքիան դեռևս պաշտոնապես չի հայտարարում երկրում, հատկապես արևելյան շրջաններում կորոնավիրուսի վարակակիրների մասին, բայց նրանց գործունեությունից պարզ է դառնում, որ վարակ կա:

Հատկապես Վանի նահանգում դաշտային հսկայական բազմաթիվ հոսպիտալների քանակն է խոսում դրա մասին: Չնայած թուրքական իշխանությունն այս փասը պարզաբանում է Իրանից ժամանած քաղաքացիների ստուգման փաստով, բայց պարզից էլ պարզ է, որ գաղտնիության պայմաններում գործում է կարանտին, և ըստ ամենայնի, կան վարակվածներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին