Կարևոր իրադարձություններ

«Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը

26 Փետրվար, 2020 11:20
 «Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն իրենց ջանքերը՝ դասական երաժշտությունը առավել հասանելի դարձնելու համար։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։    

Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ և սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների ավելի քան 3000 աշխատակիցներին։ Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալ՝ այցելելու ընտանիքի անդամների, ընկերների ու սիրելիների հետ։

«Գալաքսին» համախմբումէշուրջ 3000 տաղանդավորմարդ, ովքերամենօրստեղծումենարժեքներ: Յուրաքանչյուրմարդիրյուրովիներդրումնունիընդհանուրգործիմեջ, որըմեզհամարշատարժեքավորէ: Մեզհամարկարևորէոչմիայնայն, թեմարդիկինչպեսենաշխատում, այլևնաև, թեինչպեսենկարողանումկազմակերպելիրենցհանգիստը», - նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։

Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով։ Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»։ Նախագծի հեղինակները լիահույս են, որ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանը և օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար ևս։

Հավելենք, որ համագործակցության արդյունքում «Գալաքսին» և Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե համայնքին, և թե լայն հանրությանը։    

«Այսհամագործակցությանմեկնակըանչափկարևորէնաևնվագախմբիհամար, քանզիմեծէցանկությունըձեզհասցնելմերասելիքը: Հայտնիէ, որերաժշտությունըհամամարդկայինլեզուէ, որըչիճանաչումսահմաններևկարողէհասնելբոլորիսրտերին՝անկախ  ամենինչից: Հույսովենք, որունկնդրելովդասականերաժշտություննորմոտիվացիաներևնորմտքեր, էմոցիաներկառաջանանձեզմոտ», - նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը։

Փետրվարի 25-ից մինչև հուլիսի 16-ը 12 համերգ է նախատեսված և յուրաքանչյուր համերգին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակիցների ներկայությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ հանդիսանալով ստեղծարար արվեստի մշտական աջակից, հավատացած է, որ  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ համագործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ են տալու։

 

 

Լրահոս

Դիտել ավելին