Կարևոր իրադարձություններ

«Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց համապատասխան բուժման». Աննա Հակոբյան

25 Փետրվար, 2020 18:19
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
«Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց համապատասխան բուժման». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրառմամբ․

«Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև:

Սա շատ կարևոր նախաձեռնություն է և հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը։ Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման»։

На изображении может находиться: 2 человека, люди сидят

На изображении может находиться: 8 человек, в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին