Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց երկու օրենքներ

25 Փետրվար, 2020 12:14
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց երկու օրենքներ

Այսօր՝ փետրվարի 25-ին, կայացավ ահմանադրական դատարանի նիստը։

Սահմանադրական դատարանը քննում էր «Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16. 1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը։

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությունը՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատասելը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Սահմանադրական դատարանը նաև հակասող ու անվավեր ճանաչեց «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16. 1 հոդվածի 1-ին մասը՝ մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ պաշտոնի նշանակելու բացարձակ արգելք, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ապահովելու արգելք նախատեսելը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին