Կարևոր իրադարձություններ

«Այսպիսին է ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը»․ Նիկոլ Փաշինյան

25 Փետրվար, 2020 11:27
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
«Այսպիսին է ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, կից գրառմամբ․

«Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում:

Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եւ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:

Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի եւ հնարավորությունների նկատմամբ:

Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ՝ թե որպես անհատ, թե որպես ժողովուրդ, թե որպես պետություն:

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:

Ազատ եւ Երջանիկ Հայաստան»:

 

Լրահոս

Դիտել ավելին