Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում 14-ամյա պատանին ընկել է և վնասվածք ստացել․ վերջինս հոսպիտալացվել է

23 Փետրվար, 2020 17:00
Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում 14-ամյա պատանին ընկել է և վնասվածք ստացել․ վերջինս հոսպիտալացվել է

Այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 15:08-ի սահմաններում Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք։ Այս մասին հայտնումե են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

«Խաչասար» կոչվող հատվածում հերթապահություն իրականացնող Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ձնագնացը բարձրանալով սարը փրկարարների և Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով Հովսեփ Մ.-ին (ծնված 2006թ.) պատգարակով մոտ 1.5 կմ անվտանգ իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին