Կարևոր իրադարձություններ

Ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք․ վարչապետը զայրացավ

20 Փետրվար, 2020 13:39
Ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք․ վարչապետը զայրացավ

«Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,- կառավարության նիստի ժամանակ զայրացած այսպես արտահայտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա սրանով անդրադարձով մասնավորապես Մոնումենտում կառուցված առանձնատներին, որոնք, ըստ Փաշինյանի, ապօրինի շինություններ են։ Վարչապետը արդարադատության նախարարին հարցրեց՝ հիմա ի՞նչ ենք անում։

Նախարարը ասաց, որ առաջին հայացքից հնարավորություն կա լուծման, սակայն ժամանակ խնդրեց՝ խնդիրը խորությամբ ուսումնասիրելու համար։

Փաշինյանը ասաց, որ եթե կարիք լինի, կարող են նաև անցումային արդարադատության գործիքներ կիրառել։

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին