Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ուսուցումը

20 Փետրվար, 2020 13:10
Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ուսուցումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու չեն վերահսկվում պետության կողմից, հայտնում է Ermenihaber-ը:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայում «մայրենի լեզվի ու մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակներում 80 հազար աշակերտի օտար լեզուներ է դասավանդվում ու ավելացրել. «Որպես Ֆրանսիայի նախագահ՝ ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ պետությունը չի կարողանում վերահսկել հանրապետական դպրոցներում դասավանդվող ծրագրերը: Ուսումնական ծրագրերի մասով մենք վերահսկողություն չունենք, և դա ինձ համար խնդիր է»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ներկայիս ծրագրերով ուսուցանումը դադարեցնելու նպատակով իրենք երկար ժամանակ բանակցություններ են վարում այն երկրների հետ, որոնց պետական լեզուները և մշակույթները ուսուցանվում են Ֆրանսիայում:  

Մակրոնի խոսքով իրենք անցնում են «Օտար լեզուների միջազգային ուսուցում» համակարգին, ինչը ենթադրում է, որ ուսուցիչները պետք է խոսեն ֆրանսերենին, ենթարկվեն երկրի օրենքներին, իսկ ուսումնական ծրագրերը պետք վերահսկվեն պետության կողմից: Մակրոնը նշել է, որ այս հարցում արդեն համաձայնության են եկել 8 երկրների հետ, սակայն Թուրքիայի հետ շարունակվող ամիսներ տևող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել:

«Ֆրանսիայի ողջ տարածքում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել,- «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք»:

Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև երկրում գործող մզկիթներում Թուրքիայից, Ալժիրից ու Մարոկոյից գործուղված իմամների (իսլամական հոգևոր սպասավոր) ծառայությանը: Մակրոնը նշել է, որ պետք է վերջ տալ այդ պրակտիկային:

«Իմ երկրում ապրող թուրքերն իմ աչքում ֆրանսիացի են:Ուզում եմ, որ նրանք ֆրանսիացի լինեն: Ուզում եմ, որ նրանք ունենան բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ֆրանսիացիները, բայց նաև ենթարկվեն տեղի օրենքներին: Թուրքիայի օրենքներն այստեղ չեն կարող գործել»,- ասել է Մակրոնը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին