Կարևոր իրադարձություններ

«Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում` մասնավոր. «Հրապարակ»

20 Փետրվար, 2020 09:37
«Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում` մասնավոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս ՊԵԿ-ից ԱԺ ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որը նախատեսում է ֆինանսական լիարժեք թափանցիկություն, հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջին հայացքից թվում է, թե այն ներառում է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամների» «կապիտալի» վերահսկողությունը, սակայն դե ֆակտո փորձում են ՊԵԿ-ի պրիցելի տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին, առաջին հերթին՝ ՎԵՏՕ-ին եւ քոչարյանականներին, ապա, անհրաժեշտության դեպքում, որեւէ պատճառաբանությամբ փակել դրանք»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը:

Իսկ ի՞նչ են փորձելու պարզել։ «Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում եւ` մասնավոր։ Գնահատման իրավասությունը բացառապես պատկանելու է ՊԵԿ-ին, ասել է` իշխանությանը»:

Իսկ հնարավո՞ր է, որ դա առաջին հերթին Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին վերահսկելուն է միտված, եւ Փաշինյանն ուզում է դագանակ ունենալ ձեռքին․ լուրեր կային, որ սորոսական ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարական տվեց այդ խնդիրների պատճառով։

«Ոչ, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում հիմնական զեկուցող՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը եւ իմքայլական, ԲՀՀ-ի հետ ակտիվ աշխատող Մարիա Կարապետյանը խիստ «համագործակցված»  էին ներկայացնում օրենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին