Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ազատվեց պաշտոնից

19 Փետրվար, 2020 15:33
Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»:

 

Լրահոս

Դիտել ավելին