Կարևոր իրադարձություններ

Վանաձորում թալանել են տեղի հայտնի ձեռներեցի բնակարանը

16 Փետրվար, 2020 10:50
Վանաձորում թալանել են տեղի հայտնի ձեռներեցի բնակարանը

Փետրվարի 14-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժած Ա. Ալեքյանն իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20 հազ. դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին