Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ավտոներկրողների խնդիրներին

12 Փետրվար, 2020 23:35
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ավտոներկրողների խնդիրներին

Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ավտոներկրողների խնդիրները:

Մելքումյանը նշեց, որ նախորդ տարի Հայաստան է ներկրվել է 189 հազար ավտոմեքենա, որից 22 հազարն արտահանվել են Ղազախստան, 37 հազարը Ռուսաստան.

«Նշանակում է, որ մեր Հանրապետությունում 130 հազար մեքենայից ավելի մնացել են, որոնց մեծ մասը իրացման ակնկալիքով է»,- ասաց նա:

«Հունվարի 1-ից հետո ավտոներկրողներն իրենց մեքենաների իրացման հետ կապված որոշակի խնդիրների առաջ են կանգնել: Մարդիկ իրենց ռիսկերն ունեն, վարկեր են վերցրել, խնդիրներ կան: Իրավական առումով՝ հաշվի առնելով հաշվառման հետ կապված հայտնի պատմությունները, մենք խնդիր ունե՞նք: Կառավարությունն ինչ է մտածում ԵԱՏՄ շրջանակում ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու հետ կապված քայլեր իրականացնելու ուղղությամբ, որ մեր ավտոներկրողները կարողանան իրենց մեքենաներն արտահանել՝ ոչ միայն Ղազախստան, այլևս ԵԱՏՄ այլ երկրներ»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․

«Իսկապես, բարդ հարց եք բարձրացնում: Արտոնությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ն ստացել է ժամանակին, ունեցել է սոցիալական բնույթ, ոչ թե բիզնես, առևտրային կամ սպեկուլյատիվ բնույթ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական արտադրություն, երբեք չեն համաձայնվել, չեն էլ համաձայնվի, որպեսզի լինի կոմերցիոն արտոնություն: Այս հարցին պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք»,- նշեց փոխվարչապետը:

Գրիգորյանը նաև նկատեց, որ եթե այդ մեքենաները արտադրվեին Հայաստանում, դեռևս կարելի կլիներ փորձել պաշտպանել մեր ավտոարդյունաբերության շահերը, քանի որ այդ դեպքում հայկական կողմի փաստարկները ավելի ծանրակշիռ կլինեին։

«Սակայն այստեղ ոչ մի արտադրություն չկա, այլ կա միայն վերավաճառք։ Եւ պարզ է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք ունեն իրենց ավտոարդյունաբերությունը, չեն համաձայնի դրան»,- հավելեց փոխվարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին