Փետրվարի 12-ին, ժամը 15:38-ին, Երևանի ՆԵրքին Չարբախի 1-ին փողոցում այրվում է «Mazda» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Գ., ծնված 1995 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 15:59-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Սարգիս Գ.-ն ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: