Կարևոր իրադարձություններ

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ

12 Փետրվար, 2020 19:09
Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ

Պողոս Պողոսյանի սպանության գործով գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա հարուցվել է վերանայման վարույթ՝ նոր երևան եկած հանգամանքներով: Այդ մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նշվում է, որ դիմումը մակագրվել է Վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Դատական նիստի օր է նշանակվել փետրվարի 27-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 2001-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին