Կարևոր իրադարձություններ

Ով է պետությանը 1,7 մլրդ դրամի վնաս հասցրած նախկին փոխնախարարը. «Ժամանակ»

12 Փետրվար, 2020 09:31
Ով է պետությանը 1,7 մլրդ դրամի վնաս հասցրած նախկին փոխնախարարը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Փետրվարի 8-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործով անցնող մեղադրյալը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանն է։ Նա պաշտոնավարել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ժամանակ՝ 2014-2016 թվականներին։ Մինչ այդ էլ Աֆրիկյանը ՊԵԿ փոխնախագահ էր։

Առհասարակ, Արթուր Աֆրիկյանը, սկսած 1980-ականներից, աշխատել է հարկային և մաքսային մարմիններում՝ ցածր օղակներից հասնելով փոխնախարարի պաշտոնի։ Արթուր Աֆրիկյանն անպաշտոն մնաց միայն այն ժամանակ, երբ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ դարձրեց իր մտերիմ Վարդան Հարությունյանին։ Մինչ այդ, սակայն, Աֆրիկյանին հաջողվել էր հսկայական կարողություն դիզել, բիզնեսներ ունենալ արտերկրում»։

 

Լրահոս

Դիտել ավելին