Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

11 Փետրվար, 2020 20:04
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը «շատ լուրջ սպառնալիք է ողջ աշխարհի համար»: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում մեկնարկած երկօրյա համաժողովի սկզբին:

Հեռուսատաալիքի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի տարածման վտանգով մտահոգված՝ Սինգապուրից հունվարի 16-ին դուրս եկած MS Westerdam զբոսանավը մերժում է ստացել 4 տարբեր նավահանգիստներում հանգրվանելու համար: Նավում 2000 ուղևոր է գտնվում, որոնցից ոչ մեկի մոտ դեռևս կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Թաիլանդի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը կփորձի օգնել նավին, սակայն թույլ չի տա կառանել այն Թաիլանդում: Զբոսանավը մերժում է ստացել նաև Կամբոջայի, Վիետնամի և Հոնկոնգի նավահանգիստներում:

Աղբյուրը հայտնում է, որ երկուշաբթի օրն առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի մահացածների թիվը գերազանցել է 100-ը: Չինաստանի մայրացամաքային հատվածում միայն 108 մարդ է մահացել մեկ օրում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին